Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: