Բաժիններ՝

ԱՄՆ-ը բացառել է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Սիրիայում

ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

«Ներկայում մենք բացառում ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն այնպիսի խոշոր խաղորդների մասնակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը տարածաշրջանում, քանի որ այդ երկրները են շատ շրջահայաց են գործում»,-ընդգծել է Ջեֆրին Թուրքիա իր այցի ընթացքում NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այս երկրները ջանում են Սիրիայի հարցում իրենց տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտական ճանապարհով:
Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է ժամանել փետրվարի 11-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս