ՀՀ կառավարությունը «Իմ քայլը» խմբակցությանը հատկացրեց ավելի քան 78 միլիոն դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմը նախագիծ է մշակել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին ընդհանուր 103 միլիոն 725.600 դրամի չափով աջակցություն ցույց տալու մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3%-ի շեմը հաղթահարել էին ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Իմ քայլը» դաշինքը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 5 միլիոն 208.500 դրամ, ԲՀԿ-ն՝ 9 միլիոն 150.700 դրամ, ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303.400 դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 7 միլիոն 56.700 դրամ, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ ավելի քան 78 միլիոն դրամ:

Հարցը այսօր կառավարության նիստում քվեարկության դրվեց ու ընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս