ԱՀԿ-ն հայտնել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեստավորման ժամկետները
Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը։
Նա մեկնաբանել է կորոնավիրուսի շուրջ իրադրությանը նվիրված գլոբալ համաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում՝ մոտավորապես 400 գիտնականների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը:
«Միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են այդ հիվանդության համար պատվաստանյութերի եւ դեղորայքի մշակմանը: Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: