Կոուտինիոն չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում իրավունքները պատկանում են «Բարսելոնային», ցանկություն է հայտնել մնալ «Ալյանս Արենայում» ևս մեկ մրցաշրջան: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
27-ամյա բրազիլացին արդեն տեղեկացրել է «կապտանռնագույնների» ղեկավարությանը Մյունխենում մնալու ցանկության մասին:
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը