Ուհանում հոսպիտալի բուժքույրերը պարեր են կազմակերպել կորոնավիրուսով հիվանդների համար
Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար ժամանակավոր հոսպիտալներից մեկի բուժաշխատողները որոշել են փոքր-ինչ ուրախացնել մահճակալներին երկար ժամանակ պառկած հիվանդներին եւ Չինաստանում այնքան սիրված «հրապարակային պարեր» են կազմակերպել ուղղակիորեն հոսպիտալում, տեսագրությունն արագորեն տարածվել է զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցցանցերում՝ առաջացնելով մարդկանց շատ դրական արձագանքներն ամբողջ Չինաստանից։
Փետրվարի 10-ին պաշտպանական զգեստներ հագած, ակնոց ու դիմակ դրած եւ ձեռնոցներով երկու բուժքույրեր որոշել են փոքր-ինչ լիցքաթափել հիվանդանոցային մթնոլորտը, միացրել են երաժշտություն եւ չինական երգերի կայտառ ռիթմերի ներքո սկսել են պարել, հիվանդներն իրենց երկար սպասել չեն տվել, եւ որոշ ժամանակ անց տասնյակ կանայք են սկել պարել հետին պլանում:
Ինչպես «Չժունսինվան» լրատվական պորտալին պատմել է բուժքույրերից մեկը՝ Չեն Սյաոյանը, ինքն ու գործընկերուհին ցանկացել են լիցքաթափել մթնոլորտը, ներգրավել հիվանդներին. նրանց հարկադրել վեր կենալ մահճակալներից եւ դուրս գալ ընդարմացած վիճակից, որպեսզի բարձրանա նրանց տրամադրությունը հիվանդության դեմ պայքարելու համար:
«Աբու» նիկով աղջիկը, որը բուժում է անցնում «Ֆանցան» հոսպիտալում, հեռախոսով նկարել է պարերը եւ բեռնել Համացանցում, նա գրել է, որ «երաժշտությունն ու պարերը մարդկանց վերադարձնում են վաղուց կորցրած ժպիտները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: