Իտալիայում ձերբակալել են հռոմեական մաֆիայի գրեթե 40 ենթադրյալ անդամների
Իտալացի կարաբինավորները փետրվարի 11-ի առավոտյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն են անցկացրել Հռոմում՝ ձերբակալելով 38 մարդու։
Ինչպես նշվում է կարաբինավորների հաղորդագրության մեջ, ձերբակալվածների թվում հայտնվել է այսպես կոչված «Մալիյանի բանդայի»՝ 70-ական թվականներին վերջին Հռոմի հարավարեւմտյան ծայրամասում ձեւավորված լեգենդար հանցավոր խմբավորման նախկին պարագլուխներից մեկը:
Բացի խմբավորման ենթադրյալ ներկայացուցիչների ձերբակալություններից, կարաբինավորները կալանք են դրել նրանց ակտիվների եւ 15 մլն եվրոյի թանկարժեք իրերի վրա: Ենթադրվում է, որ շարժական կամ անշարժ գույքը կա՛մ ստացվել է հանցավոր ճանապարհով, կա՛մ օգտագործվել է քրեական գործունեության մեջ:
Իրավապահների գործողությունը վերաբերել է ոչ միայն Հռոմի մարզին, այլեւ Իտալիայի հյուսիսի Պադուային եւ հարավի Լեչչային, ինչպես նաեւ անցկացվել է Իսպանիայում եւ Ավստրիայում, հաղորդել էՌԻԱ Նովոստին: