«Փաստորեն Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից (նախաձեռնության մուտքագրում) մինչև մոտ 20:00 (քվեարկություն))։

Ընդամենը ութ ժամ!! Եվ դա ինքնին խայտառակ հակադեմոկրատական փաստ է։

Բայց դա՛ չէ այս պահին էականը։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից այդպես էլ չեն հասել Նախագահական։

Փաստորեն Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»։

Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից…

Gepostet von Ruben Melikyan am Samstag, 8. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս