Բաժիններ՝

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը նշանակվել է ԱՄՆ-ում թագավորության նոր դեսպանի պաշտոնում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից փետրվարի 7-ին տարածված հայտարարության մեջ։

«Նորին Մեծություն թագուհին նոր դեսպանին նշանակեց այն բանից հետո, երբ վարչապետը (Բորիս Ջոնսոնը) հավանություն տվեց արտաքին գործերի նախարարի (Դոմինիկ Ռաաբի) առաջարկած թեկնածությանը»,-նշվում է փաստաթղթում:

Փիրսը կդառնա առաջին կինը, որը կզբաղեցնի Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Արդեն մի քանի ամիս է, ինչ կանխատեսվում էր, որ փորձված դիվանագետին կառաջարկվի զբաղեցնել անցյալ տարվա հուլիսին ազատված պաշտոնը:

Փիրսը Ֆորին օֆիսում 40 տարի աշխատելու ընթացքում դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Տոկիոյում, Ժնեւում, Բալկաններում, իսկ 2015-2016 թվականներին Միացյալ Թագավարության դեսպանն էր Աֆղանստանում: Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քիմ Դերոքը հարկադրված էր իր պաշտոնաթող լինել աղմկահարույց սկանդալից հետո՝ կապված Daily Mail թերթի կողմից դիվանագիտական փաստաթղթերի հրապարակման հետ:

Հաղորդագրություններից արված քաղվածքները, որոնք նա ուղարկում էր իր ղեկավարությանը, բովանդակում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի բազմաթիվ անպատվաբեր բնութագրեր. Դերոքը Թրամփի վարչակազմը համարում էր անիրազեկ ու անօգնական, իսկ Սպիտակ տան տիրոջ համար կանխատեսել էր կարիերայի խայտառակ ավարտ:

Հրապարակումից հետո Թրամփը քննադատել է դիվանագետին՝ նրան Twitter-ի իր էջում անվանելով «սնապարծ հիմար»: Դրանից հետո նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլեւս գործ չի ունենա Դերոքի հետ, եւ դեսպանը հրաժարական տվեց, նշելով, որ ստեղծված իրավիճակում չի կարող կատարել իր պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս