Բաժիններ՝

ԱՄՆ-ում հարցվածների 43 տոկոսը պաշտպանել է Թրամփի արդարացումը իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում

ԱՄՆ-ում հարցվածների կեսից պակասն է հավանություն տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում արդարացնելու Կոնգրեսի Սենատի որոշմանը, մասնակիցների մոտավորապես նույնքան բաժինն էլ այն համարում է սխալ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության՝ փետրվարի 6-ին հրապարակված արդյունքները, որն Ipsos ծառայության կողմից անցկացվել Է Reuters գործակալության պատվերով։

Հետազոտության մասնակիցների ոչ պակաս, քան 43 տոկոսը ճիշտ է համարում սենատորների վերը նշված որոշումը: Հակառակ կարծիքին է 41 տոկոսը: Մյուսները միանշանակ պատասխան չեն տվել: Հարցման մասնակիցների առնվազն 39 տոկոսը համաձայնել է հետեւյալ պնդմանը. «Նախագահ Թրամփը, հավանաբար, չի արել այն, ինչում նրան մեղադրում են, իսկ Սենատը ճիշտ որոշում է ընդունել՝ արդարացնելով նրան»: Հարցվածների առնվազն 48 տոկոսը ճիշտ է համարել այս գնահատականը.

«Նախագահ Թրամփը, հավանաբար, մեղավոր է այն բանում, ինչում նրան մեղադրում են, իսկ Սենատը նրան իր պաշտպանության տակ է առնում»: Շուրջ 13 տոկոսը պատասխան չի տվել: Փետրվարի 5-ին անցկացված ուսումնասիրությանը մոտավորապես հազար մարդ է մասնակցել ամբողջ երկրում: Հարցերը նրանց տվել են ցանցում: Հարցման մասնակիցների 43 տոկոսը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակից է, 38 տոկոսը աջակցում է հանրապետականներին: Առնվազն 11 տոկոսն ասել է, որ այդ երկու կուսակցությունների կողմնակից չէ, շուրջ 8 տոկոսը չեն բացահայտել իրենց քաղաքական նախապատվությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս