ՉԺՀ-ի իշխանություններն 9,56 մլրդ դոլար են հավաքագրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յույ Վեյպինը:
«Համապատասխան գումարից արդեն ծախսվել 1 28,48 միլիարդ յուան (4,08 միլիարդ դոլար)»,- ճշտել 1 նա մամուլի ասուլիսում: Պետական պաշտոնյայի խոսքով՝ այդ հատկացումների մոտավորապես 25 տոկոսն ապահովել է երկրի կենտրոնական բյուջեն:
Նա հավելել է, որ հատկացված միջոցներն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում լրահատկացումների տրամադրման համար, ինչպես նաեւ գիտահետազոտական գործունեության իրականացման եւ առավել կարեւոր ապրանքների եւ պարենի պաշարների համալրման նպատակով: «Ֆինանսավորումն ապահովել են բոլոր տարածաշրջանները: Ինչ վերաբերում է կենտրոնական կառավարությանը, այն շարունակում է անհրաժեշտ ամեն ինչի տրամադրումը վիրուսի տարածման դեմ պայքարելու համար»,- ամփոփել է Յույ Վեյպինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: