«Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը»

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:

Այսպես․
Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․
սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»:
Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր:

1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում (աղբյուրը՝ 1-ին մեկնաբանությունում),

2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ (աղբյուրը՝ 2-րդ մեկնաբանությունում),

3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը (աղբյուրը՝ 3-րդ մեկնաբանությունում)

Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը:

Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով (աղբյուրը՝ 4-րդ մեկնաբանությունում)»:

Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:Այսպես․Բերված ու…

Gepostet von Arsen Babayan am Donnerstag, 6. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս