Ոստիկանները Երևանում վնասազերծել են դանակով սպառնացող տղամարդուն
Տիգրան Մեծի պողոտայում վնասազերծել են տղամարդուն, որը դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։
Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դանակը վերցվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։