«Սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի միջոցով անցկացնելու համար գործող իշխանությանը պահանջվելու է 648,285 կողմ ձայն». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարունակում եմ պնդել, որ կատարվող գործընթացը բացահայտ «սթրես-թեստ» է սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ ուղղված հորդորելու նրանց մինչև փետրվարի 27-ը ներկայացնել վաղաժամկետ կենսաթոշակի գնալու դիմումներ։

Գործող իշխանության համար որևէ դեպքում ձեռնտու չէ սույն թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել սահմանադրական հանրաքվե։

Նրանք հույս ունեն, որ դատավորները, վախենալով սահմանադրական փոփոխություններից, մինչև փետրվարի 27-ը կներկայացնեն ազատման դիմումներ։

Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի միջոցով անցկացնելու համար գործող իշխանությանը պահանջվելու է 648,285 կողմ ձայն։

Հ.Գ. Իրականացվող գործընթացը ծայրահեղ կերպով հակասահմանադրական և հակաիրավական է, կոպտորեն խախտում է թե գործող սահմանադրական, թե օրենսդրական նորմերը»:

Տեսանյութեր

Լրահոս