«Քանի որ «արյուն» եք քարոզել, վստահ եղեք, ձեզ կսկսեն մատաղ անել». Արմեն Մինասյան
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական նիհիլիզմի հետևանքները…
Սիրելի հպարտներ,
դուք հպարտացաք, հպարտ դարձաք, որովհետև մինչև ձեր իշխանության գալը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք թեև եղել ա կոռուպցիա, անարդյունավետ կառավարում, արդարության պակաս, եկամուտների անհավասար բաշխում, ու հազար այլ արատներ, բայց մի բան հստակ եղել է՝ հարգանք առ օրենքի ձևական պահանջ։ Եղել են մանր շուստրիություններ, օրենքի սողանցքների շահագործում և այլն, բայց օրենքի ուղիղ պահանջի բռնաբարություն չի եղել։
Հիմա դուք էտ գիծը հատում/հատել եք։ Ինչո՞վ է սա վտանգավոր։ Առաջին հերթին՝ ձեզ համար։
Բացատրեմ։
Դուք փաստացի իշխանություն չունեք։ Դուք ընդամենը «հով լռված» եք Նիկոլի ստվերում, որը դեռ տեղավորում է բոլորիդ։ Բայց հանրության հիասթափության աճին զուգահեռ, էտ ստվերի մակերեսը կրճատվելու է (զարմանալիորեն՝ ավելի արագ, քան կարելի էր կանխատեսել ), ու դուք մնալու եք բաց արևի տակ՝ հանրության ցասմանը դեմ առ դեմ, միայնակ։
Ու քանի որ «արյուն» եք քարոզել, վստահ եղեք, ձեզ կսկսեն մատաղ անել։ Որովհետև նրանց, ում պիտի դուք մատաղ անեիք, չկարացաք, որովհետև ռեալ իշխանություն այդպես էլ չունեցաք։ Իսկ ձեզ կանեն, որովհետև դուք դիմադրելու ռեսուրս/իշխանություն չունեք և չեք ունենա։
էտ իրավիճակում ձեր փրկությունը կարող էր լինել օրենքի ձևական պահանջը, բայց ցավոք սրտի, ոնց հասկանում եմ՝ ձեր մոտ ինքնապաշտպանական բնազդն էլ չի գործում»։
Իրավական նիհիլիզմի հետևանքներըՍիրելի հպարտներ, դուք հպարտացաք, հպարտ դարձաք, որովհետև մինչև ձեր իշխանության գալը՝…
Gepostet von Armen Minasyan am Donnerstag, 6. Februar 2020