«Արդեն իսկ տեսնում ենք հակասություններ». Արման Աբովյանը՝ Սահմանադրական փոփոխութունների նախագծի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ դեռ պետք է արտահերթ նիստի ընթացքում քննարկեն իշխանական մեծամասնության ներկայացրած նախագիծը՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որից հետո հստակ կասեն իրենց տեսակետը:

«Այդուհանդերձ այդ նախագծում մենք արդեն իսկ տեսնում ենք հակասություններ, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Տեսանյութեր

Լրահոս