Փլուզում Երևանում
Փետրվարի 6-ին, ժամը 09:52-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի տներից մեկի արտաքին պատերից մեկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մասամբ փլուզվել է Արևհատ Մ.-ի տան արտաքին պատը (մոտ 6 քմ). տուժածներ չկան: