![](/banners/BeFunky-design.jpg)
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենը հերքում է ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. Tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/72311246_512479326214849_5446025141282668544_o.thumb_.jpg)
«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։
«Ես հերքում եմ այդ տեղեկությունները»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Անդրեասյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե փետրվարի 2-ին ծեծի է ենթարկվել։
Հիշեցնենք, shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ փետրվարի 2-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել: