«Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հընթացս շրջափակման ակցիա իրականացնելով». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։
Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը։ Հատուկ մանիպուլիացիայի արվեստը բանեցնող իշխանական քարոզիչների համար՝ ինչ է ցանկացել ձեզ ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝
• Դուք չեք ապահովում վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը
• Ձեր հայտարարությունները եւ գործողությունները ընդհանրապես չեն բխում կամավորության սկզբունքից
• Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Ասեմ, թե ձեզ համար պարզ է, թե՞ խոսքը նաեւ որ քրեական գործի մասին է։
Կամաց կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ։ ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաև դա։
Հ.Գ. Թե բա՝ մեզ գովացել են ԵԽԽՎ զեկուցողները։ Մի հատ էլ սա ողջունեք՝ ջերմագին ու ջերմեռանդ։
Հ.Հ.Գ. Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հընթացս շրջափակման ակցիա իրականացնելով»։
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի…
Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 3. Februar 2020