«Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում… Գնդակը Նիկոլի դաշտում է». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։
Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։
Մարդ, ով դեռևս 2018թ. ամռանը սուտ հայտարարություն արեց, թե Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։
Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում՝ ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։
Գնդակը Նիկոլի դաշտում է։
Հ.Գ. Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։
Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 3. Februar 2020