Բաժիններ՝

ԵՄ-ն գործի չի դրել ԳՀՀԾ-ի շուրջը վեճերի լուծման մեխանիզմը. Իրանի ԱԳՆ

Եվրոպայի երկրներն առայժմ գործի չեն դրել միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմը, որը կարող է վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Եվրոպացիներն առայժմ չեն ակտիվացրել վեճերի լուծման մեխանիզմը»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ նշելով, որ փետրվարի 3-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի այցը Թեհրան կարեւոր նշանակություն ունի ընթացիկ պայմաններում:

Նրա խոսքով՝ Զարիֆը նամակ է գրել Բորելին միջուկային գործարքի շուրջը գործողությունների վերաբերյալ Եվրոպայի երկրների «փաստարկների» առիթով՝ վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մտադրության լույսով: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ուղեւորությունն Իրան հնարավորություն է եվրոպական կողմին հաղորդակից դարձնելու մեր փաստարկներին, հավելել է Մուսավին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս