Բաժիններ՝

Հայթաղում մահացած զինծառայողի համար բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը:

«Երեկ առավոտյան, երբ հավաքվում էին գյուղացիները, որ գնային ակցիայի, մեր համագյուղացին  փողոցում վատացավ, ընկավ ու մինչեւ Շտապօգնության հասնելն արդեն մահացած էր: Ինքը շատ էր ծանր տանում Վահրամի մահը, ասում էր՝ «Էդ ջահել տղեն ոնց գնա գետնի տակ», սրտի հետ էլ խնդիրներ ուներ ու տենց եղավ: Իր տղան էլ, չնայած իմացավ ինչ է եղել, մեզ հետ եկավ բողոքի ակցիային, հորը թողած»,- պատմեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս