Բաժիններ՝

Էրդողանը վերահաստատել է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը եւ կշարունակի հետեւել Ղրիմի թաթարների վիճակին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք կշարունակենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անօրինական ենք համարում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարեւոր ասպեկտը նաեւ Ղրիմի թաթարներն են, շարունակում ենք հետեւել նրանց վիճակին»,- լրագրողներին ասել է Էրդողանը այցով Ուկրաինա մեկնելուց առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս