Արագածոտնում Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. 3 մարդ թեթև այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վարդենուտ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի 89 GV 900 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ.-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 23-ամյա Հովհաննես Մ.-ն և 22-ամյա Կարեն Ո.-ն թեթև այրվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում և այն ուղարկվելու է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



