5 վարորդ հրաժարվել է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից
ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից հունվարի 1-29-ը հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով։