8 անհավանական հիմարություններ, որ անում են սիրահարված տղամարդիկ
Երբ տղամարդիկ սիրահարվում են, նրանք սկսում են անհավանական հիմարություններ անել, ընդ որում, հաճախ դա անգամ չգիտակցելով: Նա ուզում է քեզ վրա տպավորություն գործել, բայց արդյունքում՝ իրեն հիմարի պես է պահում: Օրինակ՝
1. Նա պարծենում է այն բանով, թե որքան կանայք են եղել իր կյանքում
Տղաներն իսկապես հպարտանում են նրանով, թե որքան կանայք են եղել իրենց կյանքում և հատկապես՝ անկողնում: Եվ այո, նրանք մտածում են, որ դրանով պետք է պարծենալ իրենց դուր եկած աղջկա մոտ:
Այդ կերպ տղամարդն ուզում է, որ նա իմանա, որ ինքը ցանկալի է ու կարող է ստանալ ցանկացած կնոջ, իսկ դու պետք է քեզ նրա կողքին առանձնահատուկ զգաս:
2. Նա չի դադարում շարունակ իր մասին խոսել
Դա նշանակում է, որ նա պարզապես նյարդայնանում է ու այնքան է մտահոգվում, որ քեզ դուր չի գա, որ փորձում է վերապատմել իր ողջ կենսագրությունը հնարավորինս արագ: Ընդ որում, նա նույնիսկ դա չի գիտակցում:
3. Նա փորձում է ցույց տալ իր տղամարդկությունը
Շատ տղաներ մտածում են, որ դա կնոջը նվաճելու միակ եղանակն է: Դրա համար էլ նրանք իրենց ուշադրությունը բևեռում են իրենց առնականության վրա, ցանկանում են ավելի գրավիչ թվալ, բայց արդյունքում՝ հակառակ տպավորությունն են թողնում:
4. Նա շատ «սեքսուալ» է դառնում
Եթե դու նրան ուժգին գրգռում ես, ապա տղան չի կարող որևէ այլ բանի մասին խոսել: Նա անընդհատ առիթ կփնտրի քեզ դիպչելու: Որոշ տղամարդիկ կարող են նույնիսկ սկսել պարծենալ իրենց անկողնային հմտություններով:
5. Նա չի դադարում շատախոսել
Երբ տղան իրեն շատ դուր եկած աղջկա կողքին նյարդայնանում է, նա կամ շատախոսում է իր մասին, կամ պարզապես անընդհատ խոսում է ամեն ինչի մասին:
6. Կամ՝ ընդհակառակը, լռում է
Երբ տղամարդը սիրահարվում է կնոջը, նա երկար մտածում է այն մասին, թե ինչ պետք է ասի նրան, իր գլխում պտտեցնում է ամենատարբեր հնարավոր մենախոսությունները: Բայց հենց որ նրա հետ հանդիպում է իրականում, ապա կաշկանդվում է՝ վախենալով ինչ-որ բան ասել ու փչացնել ամեն ինչ, իսկ դա նրա համար աղետին հավասար բան է:
7. Նա իրեն երևակայում է՝ որպես «ինտելեկտուալ տականք»
Որոշ տղաներ մտածում են, որ կնոջը կարելի է նվաճել ինտելեկտուալ ունակություններով, բայց արդյունքում, միևնույն է, իրենց պահում են ստոր տականքի պես: Քանի որ ի՞նչ տարբերություն, թե ինչով պարծենաս՝ մաչոյի կարգավիճակո՞վ, թե՞ ինտելեկտով:
8. Նա սկսում է քննադատել ինքն իրեն
Երբ տղան խելակորույս սիրահարված է որևէ աղջկա, նա կարող է փոքր-ինչ անինքնավստահ լինել, երբեմն այնքան, որ սկսի իրեն անտեղի քննադատել, որ դու իրեն խղճաս ու սկսես արդարացնել: Բայց այդպես տղամարդն իր գրավչությունը կորցնում է կնոջ աչքերում:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը