ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 327 դիմում
ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 327 դիմում` 231քաղաքացուց (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 210 քաղաքացուց` 286 դիմում, այսինքն` 41 դիմումով ավելի), որից 31-ը կրկնակի, իսկ 65-ը` կրկնօրինակ (նախորդ տարվա 76-ի դիմաց):
Ստացված դիմումներին օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ընթացք է տրվել կամ ուղարկվել են դատախազության այլ ստորաբաժանումներ եւ այլ մարմիններ` դրանք լուծման համար:
Մուտքագրված դիմումներից 24-ը ՀՀ գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, որոնցից 9-ը` ՀՀ Նախագահի աշխատակազմից, 2-ը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 3-ը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և 10 դիմում ստացվել է այլ պետական մարմիններից, իսկ ՀՀ Կառավարությունից դիմում չի ստացվել:
Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 3 դիմումներից 1-ը հսկողության է վերցվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից, 2-ը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների կողմից:
2012թ. առաջին կիսամյակում քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժնի միջոցով կազմակերպվել է 353 քաղաքացու ընդունելություն:
Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 5529 դիմում` 4133 քաղաքացուց, և դիմումներով ու բողոքներով ընդունելության է ներակայացել 1279 քաղաքացի: