Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանն այցելել է նորածին Քրիստին

Սիրիահայ Ալինը հայրենիքում արու զավակ է ծնել: Այդ մասին 168.am-ին տեղեկացրեց Շենգավիթի բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը. «Երեկ ժամը 18:00-ին Շենգավիթի բժշկական կենտրոնում  սիրիահայ Ալին Ժանբայանը ծննդաբերել է արու զավակ, որին որոշել է անվանել Քրիստ: Ալինն ու իր ամուսին Պերճ Սալիբյանը Հայաստան էին եկել 15 օր առաջ`հյուրընկալվելով իրենց բարեկամների տանը: Քրիստն առաջին սիրիահայ երեխան է, ով ծնվեց Հայաստանում` Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով: Մեր կլինիկայի կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կլինիկայի գործունեության շրջանակներում, ինչով կարող ենք`աջակցում ենք: Եվ ձգտում ենք լինել ավելի ուշադիր, որպեսզի այս ծանր վիճակում իրենց հոգսերը թեթևացնենք»:

Ա. Ուռումյանի խոսքով` երեխան ծնվել է բնական ճանապարհով և շատ առողջ է: «Ալինն էլ առողջականի հետ ոչ մի խնդիր չունի: Ծննդալուծվել է 9 ամիս ժամկետով: Ծննդօգնությունն էլ մատուցվել է բարձր մակարդակով: Երեխայի քաշը 3,3 կգ է, հասակը`52 սմ»:

Շենգավիթի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ այսօր Ալինին այցելել և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներն է նվիրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը ոչ մի տեղեկություն չի հայտնել այն մասին, թե ներկայում Հայաստանում արդյոք կա՞ն այլ սիրիահայեր, ովքեր առաջիկայում երեխայի են սպասում և պետք է ծննդաբերեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս