Թեհրանի գագաթնաժողովում Եգիպտոսի նախագահը քննադատել է Սիրիայի իշխանություններին
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին դատապարտել է Սիրիայի իշխանությունների գործողությունները ու կոչ է արել ընդդիմությանը միավորվել Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարում: Նրա խոսքով` դա «բռնատիրական ռեժիմ» է: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մուրսին նման հայտարարություն է արել Իրանում` Չմիավորված երկրների գագաթնաժողովում: Սիրիայի պատվիրակությունը հայտարարության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:
Մուրսին Եգիպտոսի առաջին ղեկավարն է, որն այցով Իրան է ժամանել 1978-1979 թթ. Իսլամական հեղափոխությունից հետո: