Միակն ու անփոխարինելին

«Մենք ունենք մեր թեկնածուն, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այլ կարծիքներ ՀԱԿ-ում չկան»,- մեր թղթակցի հետ զրույցում «168 Ժամի» թղթակցին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ հավանական թեկնածուները կարող են լինել Լևոն Զուրաբյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը:

Լ. Սարգսյանը հույս հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերը ևս կհասկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը լավագույնն է: «Բայց տարբեր քաղաքական ուժեր փորձում են տարբեր թեկնածուների անուններ առաջ բերել, որից ենթադրում եմ, որ նրանք դեռ չեն եկել այս կարծիքին»,- ասաց նա:

Ըստ նրա, ընդդիմությունը ներկայացնող միասնական թեկնածուն պետք է օժտված լինի պետական մտածելակերպով, առաջնորդվի իր տարիների աշխատանքով ու հեղինակությամբ, ունենա մյուս քաղաքական ուժերին լսելու կարողություն: «Մի խոսքով` դա պետք է լինի մի մարդ, ով ունենա իմաստություն, փորձառություն, կոնկրետ ծրագիր երկրի զարգացման համար: Մեր քաղաքական դաշտում նման թեկնածուն միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- ասաց Լ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս