Երթուղայինում գործող գրպանահատը բռնվեց Արևշատ գյուղում
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 20.40-ին, ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Արևշատ գյուղից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Ս.Մ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50 դոլար, 43.000 դրամ և բանկային քարտ:
Ոստիկանները պարզել են, որ տուժողը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է:
Կատարվում է քննություն: