ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեկտորների ընտրությանը վերաբերող պահանջների հստակեցման հարցը
Արտակ Դավթյանի նախագահությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած օրինագծով վերջիններս առաջարկում են վերացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջ հակասությունները դրանք համապատասխանեցնել «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներին:
«Պետական ոչ առտևրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն առաջարկող հոդվածը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններին, որոնք իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքով:
Հեղինակների տեղեկացմամբ` ռեկտորների ընտրությանը վերաբերող պահանջները սահմանված են «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում, հետևաբար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունը:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի 5-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկել է նա նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված, 1-ին 2-րդ ընթերցմամբ ընդունված 4 օրինագծերի` հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցը:
Հանձնաժողովը նպատակահարմար է գտել ՀՀ կառավարության հեղինակած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը նպատակահարմար չի գտել «ՀՀ տոների հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը: