Մերժվեց Արթուր Սաքունցի հայցը Ռուբեն Հայրապետյանի դեմ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արթուր Սաքունցի հայցն՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
Արթուր Սաքունցը դատարանից պահանջում էր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 1 լումա:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ասել էր. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի՝ հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում՝ ֆեդերացիան էլ՝ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»: