ԼՂՀ զորավարժությունները բացել են Բաքվի քարոզչամեքենայի բերանը

«Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին անցկացվող զորավարժությունները Հայաստանի զավթողական քաղաքականության վկայությունն են», ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Նա ընդգծել է, թե միջազգային հանրությունը անտարբեր է այդ գործողությունների նկատմամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը:

Սդրբեջանական գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ Հայաստանի ռազմաօդային ուժերը վերջին շրջանում զորավարժություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում:

Տեսանյութեր

Լրահոս