Վրաստանի հյուսիս-արևելքում կառավարական ուժերը հետապնդում են զինված խմբավորման
Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները հետապնդում են զինված խմբավորման, որը հայտնաբերվել է օգոստոսի 28-ին Վրաստանի արևելքում` Դաղստանի սահմաններից ոչ հեռու: Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական կայքէջում:
Վրացական օնլայն տեղեկատվական aspny.ge կայքը տեղեկացնում է, որ այդ խմբավորման հետապնդման աշխատանքներում ներգրավված են ՆԳ նախարարության շուրջ 200 աշխատակից ու վրացի զինծառայողներ: Գործողության մեջ ներգրավված են նաև ուղղաթիռներ և այլ մարտական տեխնիկա:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են Թելավի շրջանի Լապանկուրի գյուղով անցնող ճանապարհը:
Ըստ aspny.ge-ի՝ գյուղի բնակիչները հապճեպ լքում են իրենց տները: