Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկում Oլիմպիադայում. Ստամբուլ 2012
Քիչ առաջ Ստամբուլում ընթացող շախմատային օլիմպիադայում հաղթանակ տոնեց նաև Հայաստանի կանանաց հավաքականը։ Առաջին տուրում մեր շախմատիստուհիները 3։1 հաշվով պարտության մարտնեցին Հորդանանին։ Իրենց պարտիաներում հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը։ Անսպասելի պարտություն է կրել մեր առաջատարներից մեկը՝ Լիլիթ Գալոյանը։ Նա սպիտակներով 36-րդ քայլին ստիպված է եղել ընդունել մրցակցի առավելությունը։ Հայաստանի հիմնական մրցակից թիմերը նույնպես հեշտ հաղթանակներ են տոնել առաջին տուրում։
Մեր կանանց հավաքականի մյուս մրցակիցը պարզ կդառնա տուրի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականը միևնույն 3։1 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի նկատմամբ։
Հորդանան | Հայաստան | 1։3 | |||
Ռազան Ալ-Շաեբի | 1687 | – | Լիլիթ Մկրտչյան | 2454 | 0։1 |
Լուղայն Դահդալ | 1923 | – | Լիլիթ Գալոյան | 2349 | 1։0 |
Նատալի Ֆուադ | 1997 | – | Մարիա Կուրսովա | 2338 | 0։1 |
Բուշրա Ալ-Շաեբի | 1927 | – | Աննա Հայրապետյան | 2203 | 0։1 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը