Ոստիկանությունը պարզել է Կիևյան կամրջից նետվածի ինքնությունը
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել Կիևյան կամրջի տակ` պոմպակայանի տարածքում, դիակի մասին:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 1991 թ. Նարեկ Յարազյանի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: