Հզորագույն թայֆունը հասել է Ճապոնիայի ափերին
Երեկ՝ օգոստոսի 26-ի երեկոյան, վերջին տարիների ուժեղագույն «Բոլավեն» թայֆունը հասել է Ճապոնիայի ափերին: Քամու ուժգնությունը վայրկյանում հասնում է 70 մետրի: Ենթադրվում է, որ քամուց առաջացած ալիքների բարձրությունը կհասնի 13 մետրի, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թայֆունի կենտրոնում մթնոլորտային ճնշումը կազմում է 910 հեկտապասկալ, ինչը «Բոլավեն»-ը դարձնում է վերջին 60 տարվա, Ճապոնիայի եղանակային կանխատեսումների պատմության ամենաուժեղ թայֆուններից մեկը:
Թայֆունի պատճառով մոտ 300 մարդ արդեն լքել են իրենց բնակարանները և պատսպարվել անվտանգ վայրերում: Թայֆունի պատճառով փակվել է Նախա քաղաքի գլխավոր օդանավակայանը: