Մենք Սիրիային սատարելու պատասխանատվություն ունենք. Իրանի հետախուզության ղեկավար

Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին սատարելու պարտավորություն ունի: Այս մասին, արաբական Al Arabiya-ի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գվարդիա հետախուզական էլիտար զորամիավորման ղեկավար Հոսեյն Թայեբը:
«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք՝ սատարելու Սիրիային և թույլ չտալու, որպեսզի դիմադրության նոր ճակատ ստեղծվի»,- Fars լրատվական գործակալությանը ասել է պաշտոնյան:
Գործակալությունը հիշեցնում է, որ Իրանը ոչ միայն սատարում է Սիրիային՝ միջազգային հանրության առարկություններին հակառակ, այլև Արևմուտքի ու տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ Թուրքիային և Քաթարին, մեղադրում է սիրիական ընդդիմությանն աջակցելու համար:
Աղբյուրը հայտնում է նաև, որ առաջիկայում 2 օրով Սիրիա կայցելի խորհրդարանական հանձնաժողով՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և բանակցելու խորհրդարանի խոսնակի և այլ պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս