 
                        Երջանիկ պատահականությամբ շենքի տանիքից կախված բեկորը զոհերի պատճառ չդարձավ
 
                                    ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի “Կազաչի պոստ” թաղամասի թիվ 241/2 շենքի տանիքից կախվել է երկաթբետոնե կառուցատարրը. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել եվ իջեցրել են կառուցատարրը (2մ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, քաշը մոտ 300 կգ):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        