Բաժիններ՝

Իմ սիրած ֆուտբոլիստը Մարկո վան Բաստենն է. Պացինի

«Միլանի» նորեկ Ջանպոլո Պացինին հայտարարել է, որ ամեն ինչ կանի թիմի երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար:

«Հուսով եմ` «Միլանում» ինձ գերազանց ապագա է սպասվում: Այս թիմում միշտ մեծագույն ֆուտբոլիստներ են խաղացել: Իմ սիրելի ֆուտբոլիստը Մարկո վան Բաստենն է: Նա ասես այլ մոլորակից լիներ: Ես հպարտ եմ, որ 11 համարի մարզաշապիկն եմ կրելու: Հուսով եմ` կարդարացնեմ երկրպագուների սպասելիքները»,- Պացինիի խոսքերն է մեջբերում Tutto mercato-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս