Սահմանափակումներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-4-Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 83+120-կմ 96+250 ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով, այդ հատվածում 2012 թվականի օգոստոսի 25-ից 15 օրով սահմանափակվում է կիսակցորդիչներով ծանր բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Նշված ավտոմեքենաներին առաջարկում ենք երթևեկել այլընտրանքային՝ Մ-3-Մարգարա-Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհով: