Նոր մանրամասներ Միթ Ռոմնիի կարողությունների մասին

«ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի քարոզարշավին երեկ կրկին մեծ վնաս հասցվեց: Նրա անձնական կարողությունների մասին տեղեկությունները գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը»,- գրում է «Independent»-ը` անդրադառնալով նախօրեին Gawker կայքում հրապարակված մոտ 950 էջանոց փաստաթղթերի փաթեթին: Ըստ «Independent»-ի՝ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ռոմնիի կարողությունների, այդ թվում` արտերկրում ունեցած սեփականության վերաբերյալ: «Խոսքը մասնավորապես Լյուքսեմբուրգում և Կայմանյան կղզիներում Ռոմնիի ունեցած սեփականության մասին է: Այս հրապարակումը հերթական անգամ հիշեցնում է, որ նախագահի թեկնածուն ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել 250 մլն դոլար գնահատվող իր կարողության, ինչպես նաև՝ վճարած շահութահարկի վերաբերյալ»,- գրում է «Independent»-ը:

Տեսանյութեր

Լրահոս