Բրեյվիկը գոհ է դատավճռից և չի բողոքարկի
Անդրես Բրեյվիկը գոհ է, որ դատապարտվել է 21 տարի ազատազրկման: Նա չի պատրաստվում բողոքարկել իր վճիռը: ИТАР-ТАСС-ի հաղոդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբաններից մեկը՝ Գեյր Լիպպեստադը:
Դատարանը ահաբեկիչ Բրեյվիկին 21 տարի ազատազրկման է դատապարտել. սա նորվեգական օրենսդրության կողմից սահմանվող ազատազրկման մաքսիմալ ժամկետն է: Ընդ որում, դատարանը որոշել է, որ ազատազրկման վայրերում Բրեյվիկը կարող է ավելի երկար մնալ, եթե նա հասարակության համար վտանգավոր մարդ ճանաչվի: Ինքը՝ Բրեյվիկը դատավճիռը լսել է ժպիտը դեմքին: