Բաժիններ՝

Միլիարդատերերի ներդրումային պորտֆելը

Ուորեն Բաֆետ

 

Berkshire Hathaway Inc.-ի համար ամենակարևոր ակտիվներից է Wells Fargo & Co բանկը: Հունվարի 1-ից հունիսի 30-ը Բաֆետն ակտիվորեն ընդլայնում էր արժեթղթերի ներդրումն իր մեծությամբ չորրորդ ամերիկյան բանկի մեջ:
Տարեսկզբից Բաֆետի ներդրումային հիմնադրամը գնել է Wells Fargo-ի 27,3 մլն հատ արժեթուղթ, որի արդյունքում՝ Berkshire-ի ընդհանուր արժեթղթերի քանակը հասնում է 411 մլն հատի:
Դա ներդրումային հիմնադրամի՝ մեծությամբ երկրորդ փաթեթն է: Առաջին տեղում է դեռևս զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Coca-Cola ընկերությունը: Ընդ որում, Բաֆետի հիմնադրամը գնել է նաև Bank of New York Mellon Corp-ի (16,9 մլն), ինչպես նաև՝ General Motors Co ընկերության բաժնետոմսեր:

Ջորջ Սորոս


Սորոսը, ով ներկայումս ակտիվորեն պատրաստվում է իր հարսանիքին, այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում գնել է Wal-Mart Stores Inc-ի (խանութների ցանց) արժեթղթերը՝ հավաքելով 4,8մլն արժեթուղթ, այն բանից հետո, երբ 2011թ.  Soros Fund Management-ն  ամբողջությամբ դուրս եկավ աշխարհի խոշորագույն գրախանութների կապիտալից:
Իսկ հիմա, երբ ցանցի վաճառքները կրկին աճ են արձանագրում, հրաշք ներդնողը որոշել է ետ գնել վաճառած ակտիվները: Հունվարի մեկից Սորոսը կարողացել է ձեռք բերել General Electric Co-ի 8,6մլն արժեթուղթ, որը նույնպես վկայում է նրա ներդրումային հիմնադրամի պահպանողական ռազմավարության մասին:

Սեթ Կլարման


Ներդրողների ցանկում, ովքեր սովոր են իրենց կուռքերին հասցնել մինչև երկինք, Կլարմանը համարվում է լեգենդ: Արդեն 30 տարի է, ինչ Կլարմանի Baupost Group-ը վարում է ներդրումների վերադարձի քաղաքականություն՝ ներդրումային հստակ ռազմավարության շնորհիվ: Baupost Group-ի խոշորագույն ներդրումներից առանձնանում է հատկապես Oracle Corp-ը. երկրորդ կիսամյակում Կլարմանը գնել է Oracle-ի 15,8մլն արժեթուղթ՝ 469մլն դոլար ընդհանուր արժեքով:

Դևիդ Էյնհորն


Շուկաներին հայտնի է Էյնհորնի՝ կարճաժամկետ վաճառք իրականացնելու բնազդը: Ինչ վերաբերում է առաջնային ընտրությանը, նրան պատկանող Greenlight Capital-ն  առաջնահերթությունը տալիս է առողջապահական ոլորտին: Ներդրումային հիմնադրամն ունի 6 կազմակերպության 22.1 միլիոն հատ արժեթուղթ՝ 1 մլրդ ընդհանուր արժեքով: Այդ կազմակերպությունների ցանկում են՝ Cigna Corp առողջապահական ապահովագրականը, որից Էյնհորնը գնել է 6,4մլն միջին արժեքով արժեթուղթ՝ 45,42 դոլար մեկ արժեթղթի համար: Marvell Technology Group Ltd-ից և Seagate Technology Inc-ից Էյնհորնը ձեռք է բերել 8-ական մլն հատ արժեթուղթ:

Բիլ Ակման


Ակմանի խոշորագույն ներդրումներից մեկն այս տարի 1,8 մլրդ ներդրումն է Procter & Gamble ընկերությունում: Բացի այդ, նա իր մասնաբաժինն է մեծացնում Colgate-Palmolive-ում և Kimberly-Clark Corp-ում: Չի բացառվում, որ Ակմանը կարող է վաճառել Procter & Gamble-ի իր փաթեթի մի մասը, քանի որ վերջերս ասել է. «Procter & Gamble-ը հուսահատեցրել է ներդրողներին, ու հիմա մենք պետք է որոշում կայացնենք այդ հարցի վերաբերյալ. կարո՞ղ ենք մենք արդյոք մեր ներդրումներից որևէ բան ունենալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս