ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելին ու Եգիպտոսին երկխոսելու կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իսրայելի և Եգիպտոսի իր գործընկերներին կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Սինայի թերակղզում ահաբեկչական սպառնալիքների խնդիրը լուծելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիլարի Քլինթոնի ուղերձը հասցեագրված էր Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ամրուին` կապված թերակղզու շրջանում եգիպտական ավիացիոն և տանկային ստորաբաժանումների տեղակայման հետ:
Նշենք, որ վերջին անգամ եգիպտական ռազմական տեխնիկան Սինայում է գտնվել 70-ականների իսրայելա-եգիպտական պատերազմի ժամանակ:
Իր հերթին՝ Թել Ավիվը Սինայի իրավիճակի հետ կապված անհանգստություն է արտահայտել և կարծում է, որ եգիպտական ստորաբաժանումները գործում են վատ համակարգված: