Երիտասարդի սպանություն Նոր Նորքում՝ պարտքերի պատճառով

Այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործը հարուցվել է Երևանի Նանսենի 20 շենքի, 92 բնակարանի բնակիչ 31-ամյա Միքայել Անանիկյանի նկատմամբ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները սանդուղքի միջոցով նշված շենքի 3-րդ հարկի պատուհանից մտել են նշված բնակարան և բնակարանի հյուրասենյակում` հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը 37-ամյա Արթուր Վարդանյան է, ով բնակվում էր միայնակ: Սպանության դրդապատճառը եղել է փողային պարտք ու պահանջը: Մ. Անանիկյանը ձերբակալվել է:

Տեսանյութեր

Լրահոս