Բաժիններ՝

Փրկարարները շարժական բաղնիք ունեցան

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան օրերս համալրվել է շարժական բաղնիքով։ «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ՀՀ ԱԻՆ նախագծով ու պատվերով ձևափոխվել, դարձել է շարժական բաղնիք` դաշտային պայմաններում աշխատող փրկարարներին հիգիենիկ պայմաններով ապահովելու համար։

Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ` այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։

Ներսում կա հանդերձարան, տեղադրված է 3 ցնցուղ։ Մեկ ժամում այնտեղ կարող է լողանալ շուրջ 15 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս