Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհների պատճառով արտակարգ վիճակ է

Երեկվանից անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հայտնում է Reuters-ը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թեհամա, Շաստա և Փլումաս շրջաններում:

Հրդեհն արդեն ընդգրկել է 9,7 հա Շաստա և Թեհամա, 19 000 հա` Փլումաս շրջաններում: Կրակն ամենաքիչը 64 տուն է ավերել:

Օգոստոսի 22-ին հրդեհները գրանցվել են Լասսեն Վոլկանիկ ազգային զբոսայգուց ոչ հեռու: Զբոսայգուն կից Միներալ բնակավայրից մոտ 200 մարդ է էվակուացվել:

Թեհամա, Շաստա շրջաններից էվակուացվել է ընդհանուր թվով ավելի քան 3 000 մարդ: Հրդեհների զոհերի մասին չի հայտնվում:

Ներկայումս ԱՄՆ-ի արևմտյան մասում չորային եղանակի պատճառով բռնկված մի քանի հրդեհներ կան: Հրդեհների օջախներ կան Վաշինգտոն, Օրեգոն և Յուտա նահանգներում: Հրդեհները շարունակվում են օգոստոսի սկզբից:

Տեսանյութեր

Լրահոս