Իրանը Հայաստանին առաջարկել է հյուպատոսություն բացել Թավրիզում
Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է եկել Իրանի հյուսիս–արևմուտքում` մեծությամբ երկրորդ քաղաք Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու առաջարկությամբ:
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ` այս մասին Թավրիզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը:
«Ներկայում Հայաստանը քննարկում է այս հարցը»,- ասել է Առաքելյանը` հավելելով, որ որոշ հարցեր լուծելուց հետո հյուպատոսությունը կբացվի:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հայտնել է, որ Թեհրանում օգոստոսի 26-31-ն անցկացվելիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: